Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լոլիկի մթերումն այս տարի պակասել է 15 տոկոսով

Լոլիկի մթերումն այս տարի պակասել է 15 տոկոսով
08.11.2013 | 18:10

«Այս տարի, եղանակային պայմաններից պատճառով, լոլիկի բերքը ավելի քիչ էր, քան անցած տարի: Մթերումներն այս տարի 15 տոկոսով պակասել են: Հայաստանում վերջին տարիներին տոմատի ներմուծմամբ զբաղվող ձեռնարկությունները մի փոքր պակասել են, բայց, կարծում եմ, պահանջարկ լինելու դեպքում նրանք կբավարարեն այն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նա նշեց, որ այս տարի Արմավիրի մարզում լոլիկի սածիլները եղանակային պայմանների պատճառով վնասվեցին, լոլիկը այդպես էլ լավ չհասունացավ և հոկտեմբերի վերջին էլ մթերումներն ավարտվեցին: «Դա բնական պրոցես է, պետք է բույսը հասունանա և նոր միայն մթերվի. Անհնար է կիսախակ լոլիկը վերամշակել»,-ասաց Թարվերդյանը` հավելելով, որ դա է լոլիկի ծավալների նվազման հիմնական պատճառը, ինչն այս տարի համեմատաբար ավելի քիչ էր, քան նախորդ տարի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ